Հետախուզվում էր գույքը ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Ահարոնյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Արթուր Հ.-ն, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է քննչական բաժին: