Որովհետև թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքի ու առողջության վրա․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բժիշկ Դանիելյանին:
Անում են սա, որովհետև թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքերի ու առողջության վրա, կարևորը պահեն իրենց աթոռը, իրենց համար մարդկային կյանքերից ու ամեն ինչից թանկ աթոռը»: