Ոստիկանության զորքեր են տեղափոխում Երևանի կենտրոն
Երևանի կենտրոնում իշխանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր է կուտակել։
Օպերայի շենքի շրջակայքում նկատվում են ինչպես հատուկ տեխնիկա, այնպես էլ բազմաթիվ զինվորական բեռնատարներ, որոնցով բերվել են ոստիկանության զորքերի ծառայողները:
Այստեղ այսօր ժամը 17։00–ին կայանալու է EBRD միջազգային ֆորումը։
Հիշեցնենք, որ «Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը պետք է ակցիա իրականացնի ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։