Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Սրբազանի հետ ողջագուրվելու համար․ Թամամյան (տեսանյութ)
Քիչ առաջ` Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու և Սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է ՀՀ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բ. գ. թ. դոցենտ Ս. Հ. Դանիելյանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ով նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
«Քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում, պատճառը մեկն էր՝ մեկ ժամ առաջ բժիշկ Դանիելյանին ներկայացվել է ազատման հրաման առողջապահության նախարարության կողմից։
Բժիշկ Դանիելյանը շարունակում էր պաշտոնավարել մինչև հունիսի սկիզբ, և նրանից հետո չէր շարունակելու իր պարտականությունները, նոր մրցույթ էր լինելու։
Այդ ամեն ինչը շատ նորմալ ընթանում էր, հապշտապ ինչի՞ ստացվեց, որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ողջագուրվել էր Սրբազանի և բնական է՝ դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն, այսպես ասած, ղեկավարության մոտ։ Դրանից հետո նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել և 20 օր էլ չէին համբերել, որ Դանիելյանի աշխատանքն ավարտվեր և որոշել էին այսպես վատ ձևով ազատման հրաման ներկայացնել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյություն։