Բժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին հայտնվել է առվակում․ կոնսերվատորիայի դասախոսին տեղափոխել են հիվանդանոց
Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Մխիթարյանը իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աղավնավանք եկեղեցի տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահելով հայտնվել առվակում՝ կողաշրջված վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 38-ամյա Նաթելա Աճեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները ավտոմեքենան քարշակելու միջոցով հանել են անվտանգ վայր։
Տեղում նույն վաշտի պարեկներ Մհեր Ակուլյանն ու Տարոն Հակոբյանը սահմանազատել են տարածքը։
Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն․ Մխիթարյանը աշխատում է «Մեդեսի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ ուղևոր Ն․ Աճեմյանը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ որպես դասախոս։