«Փյունիկ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին և մնում է չեմպիոնական մրցապայքարում
Երևանի «Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ շարունակում է պահպանել չեմպիոնական հավակնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց ԲԿՄԱ-ի հետ և 3 անպատասխան գնդակ ուղարկեց «բանակայինների» դարպասը:
«Փյունիկ»-ի կազմում աչքի ընկան Խոսե Կարաբալյոն, Յուսուֆ Օտուբանջոն և ինքնագոլի հեղինակ դարձավ Ավետիսյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ն ունի 76 միավոր և դեռևս առաջին տեղում է: «Նոա»-ն, որ մեկ հանդիպում քիչ է անցկացրել, հավաքել է 74, իսկ «Արարատ-Արմենիա»-ն էլ ունի 71 միավոր: «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն միմյանց դեմ կմրցեն այս տուրում:
Ավելի վաղ կայացած «Վան»-«Վեստ Արմենիա» խաղում հաղթել էր «Վան»-ը (1:0):