Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը և Ներքին գործերի նախարարությունը համատեղ տեղեկատվություն են տարածել «Մուսավաթ» կուսակցության անհետ կորած ակտիվիստի սպանության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, համատեղ տեղեկատվության մեջ ասվում է, որ տեղեկություն է ստացվել այս տարվա մայիսի 9-ին 1964 թվականին ծնված Նաթիգ Մեհթիի անհետացման մասին, որը Բաքվի Խաթաինի շրջանում տեղակայված դպրոցներից մեկում անվտանգության աշխատակից էր աշխատում
Լրատվության փոխանցմամբ, Նաթիգ Մեհթիի գործընկեր Իսլամով Էլսևյար Էլդար օղլուն սպանել է Նաթիգ Մեհթիին, իրենց միջև տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ՝ անձնական հարաբերությունների հողի վրա, այնուհետև թաղել է նրա մարմինը Խազարի շրջանի տարածքում: