Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Լեհաստանում կսկսվի լեհական քաղաքականության վրա ռուսական ազդեցության հետաքննման հանձնաժողովի աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Հաջորդ շաբաթ բոլոր ընթացակարգային հարցերը կլուծվեն, և այս կառավարական հանձնաժողովը կսկսի իր աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ հանձնաժողովում ընդգրկվելու են պաշտոնյաներ, հետախուզական և իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև նախկին վարչապետ Մատեուս Մորավեցկու կաբինետում տարբեր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչները։