Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթները Հռոմի Մասթերսում։
1/8 եզրափակչում Խաչանովը պարտվել է չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին, որը մինչ այդ մրցաշարից դուրս էր թողել սերբ Նովակ Ջոկովիչին։
Խաչանովն աշխարհի 32-րդ ռակետին զիջել է երկու սեթում ՝ 6:7 (5:7), 6:7 (10:12) հաշվով:
Քառորդ եզրափակիչում Տաբիլոն կխաղա Չժիժեն Չժան (Չինաստան) — Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա) զույգի հաղթողի հետ
Աղբյուր ArmSport.am