Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է լինի փաստաթուղթ, որը չի ունենա բաց կետեր և չի ներառի հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին կդառնան բանակցությունների թեմա։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ մամուլի ասուլիսում:
«Կողմերի միջև բանակցություններ են տեղի ունեցել Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում։ Մենք պետք է իրատես լինենք մեր ակնկալիքների հարցում, մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր»,- ասել է ադրբեջանցի նախարարը։