«Լրագրողների ոտքերը չեն ցավում, ցավում են նրանց սրտերը». Սրբազանը Ժուռնալիստների միությունում է․ Ուղիղ
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ընդունեց Բագրատ Սրբազանին։
Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու օպերատորներին՝ կատարած աշխատանքի համար։
«Սրբազան ջան, այս խեղճերի ոտքերը ցավում են, նկատի ունեցեք, ես չգիտեմ՝ դուք ո՞նց եք դիմանում, ձևն ասեք»,- ասաց Սեյրանյանը։
Սրբազանն էլ նշեց՝ լրագրողների ոտքերը չեն ցավում, ցավում են նրանց սրտերը։
«Դրա համար էլ այդքան ուժով են ու ճշմարտության կրողներն են»,- նշեց Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով լրագրողական համայնքին։
«Թեպետ, ինձ երբեմն շատ են նեղացնում, այն իմաստով, որ շատ հետաքրքրասեր են, բայց իրենք սրտով աշխատելու ինքնարտահայտություն ունեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։