Բլինքենը ժամանել է Կիև
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև, որպեսզի ԱՄՆ-ի աջակցությունը հայտնի Ուկրաինային:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Բլինքենը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելու մարտի դաշտում տիրող իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ անվտանգության և տնտեսական աջակցության ազդեցությունը։
«Նա կընդգծի Ամերիկայի հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ Ռուսաստանի շարունակվող հարձակման պայմաններում», - նշված է հայտարարության մեջ։
Բլինքենի այցից մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որը հաստատել էր Կոնգրեսը և որը ներառում է գրեթե 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ ռազմական գործողություններն Ուկրաինայի հյուսիս-արևելքում․ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը մի քանի լուրջ առաջխաղացում են ունեցել Խարկովում։