ԱՄՆ-ը կշարունակի աջակցել բանակցային գործընթացին
Երբ խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասին է, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է: Ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Այս հարցում քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված մնալ: Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ նորություններ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»,- նշել է նա։