ԵՊՀ պրոռեկտորը հերքեց լուրե, իբր ուսանողներին կհեռացնեն ԲՈՒՀ-ից դասադուլին միանալու համար
ԵՊՀ պրոռեկտորը հերքեց լուրե, իբր ուսանողներին կհեռացնեն ԲՈՒՀ-ից դասադուլին միանալու համար, այս մասին ԵՊՀ բակում ասեց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
Կան բերման ենթարկված քաղաքացիներ։