Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի
Ժամը 10:00-ի դրությամբ ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ անհամաձայնության գործողություններ իրականացնող 38 քաղաքացիներ:
Բաժիններում քաղաքացիներին այցելում են փաստաբանները և ընդդիմադիր պատգամավորները:
Այս մասին հայտնում են «Ազգային ճակատ»-ից։
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։