Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
Կիբեռհանցագործները 2023 թվականին 205,9 միլիարդ եվրոյի չափով վնաս են հասցրել Գերմանիայի ձեռնարկություններին և անհատներին։ Այդ մասին ասված է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի կողմից Վիսբադենում ներկայացված զեկույցում։
«Գերմանիայի ընկերություններին հասցված ընդհանուր վնասը, որը 2023 թվականին արձանագրել է Bitkom տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային միավորումը, կազմել է 205,9 միլիարդ եվրո», - մեջբերում է զեկույցից ՏԱՍՍ գործակալությունը։
Դա էապես պակաս է 2021 թվականի 223,5 միլիարդ եվրոյի չափով նախորդ հակառեկորդից։
Ինչպես հայտարարել է Ֆեզերը զեկույցը ներկայացնելիս, կիբեռտարածությունում 30 տոկոսով ավելացել է արտասահմանից կատարված իրավախախտումների քանակը։ Վնասի մասին են հայտարարել ավելի քան 800 ընկերություններ և տարբեր հաստատություններ: Ըստ նախարարի տվյալների՝ ներկայիս վիճակագրությունն «այսբերգի գագաթն» է, քանի որ 10-ից միայն մեկ դեպքում է այդ մասին հաղորդվում ոստիկանություն:
Իր հերթին, Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը հայտնել է, որ չարագործներն ավելի հաճախ են դիմում արհեստական բանականության օգտագործմանը ֆիշինգային նամակների համար ուղեկցող տեքստեր կազմելիս։