Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
Կանադացի հրշեջները պայքար են մղում Բրիտանական Կոլումբիա և Ալբերտա նահանգներում շարունակվող հրդեհների դեմ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կանադական ԶԼՄ-ները:
Հանգստյան օրերին Բրիտանական Կոլումբիայի հյուսիս-արևելքում հազարավոր տեղացիների կարգադրել են լքել իրենց տները:
Փարքեր Լեյքի շրջանում բռնկումների տարածքը մի քանի օրվա ընթացքում ավելացել է երեք անգամ և հասել 5 հազար հեկտարի: Բացի այդ, Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների ավելի քան 100 օջախ է գրանցվել:
Տեղումների բացակայությունը և ուժեղ քամին նպաստում են կրակի արագ տարածմանը, նշում են տեղի օդերևութաբանական ծառայությունները: