Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
Աստանայի դատարանը Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ իր կնոջը՝ Սալթանատ Նուկենովային խոշտանգելու և սպանելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Բիշիմբաևին վերջնականապես նշանակել 24 տարվա ազատազրկում», - ասել է Աստանայի քրեական գործերով մասնագիտացված միջշրջանային դատարանի դատավոր Այժան Կուլբաևան:
Նախկին նախարարը ձերբակալվել էր 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նուկենովային մահվան հասցնելու կասկածանքով, Գաստրոկենտրոնի շենքում գտնվող ռեստորանում: Նոյեմբերի 11-ին ձերբակալվել է նաև նախկին նախարարի ազգական Բահիթժան Բայժանովը՝ Գաստրոկենտրոնի տնօրենը:
Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել խոշտանգման և առանձնակի դաժանությամբ կատարված սպանության հոդվածներով: Նախկին նախարարի ազգականը՝ Բահիթժան Բայժանովը, որը մեղավոր է ճանաչվել առանձնապես ծանր հանցագործությունը կոծկելու համար, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: