Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Ինդոնեզիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի, հայտնում է France24 պարբերականը։
Սումատրա կղզում, որտեղ տեղի են ունեցել մասշտաբային հեղեղումներ, առնվազն 17 մարդ անհետ կորած է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Մի քանի ժամ շարունակվող հորդառատ անձրևների պատճառով Սումատրա կղզու ակտիվ հրաբուխներից մեկից նաև հրաբխային ապարներ են գլորվել ներքև։ Վնասվել են տներ, կամուրջներ և մզկիթներ, ինչպես նաև բրնձի ցանքատարածություններ։