Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին, հայտնում է «Ազգային ճակատը»։
Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները, որի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Կարմիր բերետավորները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ անգամ անչափահասների։