Շատ ոստիկանների համար հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը. Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
««Հարձակում հայրենատեր քաղաքացու վրա» կոդային անվանումը կրող ոստիկանական օպերացիայի իրագործումը գնալով ավելի ու ավելի է բարդանում: Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են:
Թուրքական կապիտուլյանտներն արդեն հասկացել են, որ շատ ոստիկանների համար հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը կամ սուտ խոստումները: Այնպես որ, դավաճանները ոստիկանության թիկունքում երկար թաքնվել չեն կարողանալու»: