Թումանյան փողոցը այս պահին ևս փակ է
Թումանյան փողոցը այս պահին ևս փակ է։
Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները:
Կարմիր բերետավորները Աբովյան և Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:
Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»։