Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները:
Աբովյան փողոցի «Պլանի գլուխ» կոչվող հատվածում մի քանի րոպեով քաղաքացիները աղբամանների և նստարանների օգնությամբ փակում են փողոցը ու փորձում պարալիզացնել երթևեկությունը, նույնը՝ Մյասնիկյան ու Ազատության պողոտաներում, Մալյան փողոցում։
Հիշեցնենք՝ երեկ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքին Բագրատ Սրբազան Գալստանյանը հայտարարեց, որ վաղն առավոտյան ժամը 8-ից պետք է պարալիզացվի ամբողջ Երևանը` տոտալ գործադուլներով, դասադուլներով։