106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Ամերիկացի պարաշյուտիստ Ալֆրեդ Բլաշկեն արդեն երկրորդ անգամ է հայտնվում Գինեսի ռեկորդների գրքում։
Նա առաջին անգամ ռեկորդակիր դարձավ 2020 թվականին՝ որպես մոլորակի ամենատարեց սքայդայվեր։
Որպեսզի նոր ռեկորդ սահմանի, տղամարդը 4 անգամ փորձել է թռչել պարաշյուտով, սակայն ամեն անգամ վատ եղանակի պատճառով թռիչքը հետաձգվել է։
Ի վերջո, 2023-ի նոյեմբերին նրան հաջողվել է թռչել ու ռեկորդ սահմանել։ Նրա պարաշյուտը բացվել է 1676 մետր բարձրության վրա, ինչից հետո նա բարեհաջող վայրէջք է կատարել։