Այսօր այս հարթակի վրա են թե՛ մտքի, թե՛ հոգու և թե՛ ուժի կրողներ. Բագրատ սրբազան
Այսօր այս բեմի, այս հարթակի վրա են մեր հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչեր, որոնք թե՛ մտքի, թե՛ հոգու և թե՛ ուժի կրողներն են: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:
«Աջ թևում մեր դիվանագետներն են, որոնք վերջերս են կազմել դիվանագիտական խորհուրդ, որոնք թվով շատ են չէին կարող տեղավորվել: Ձախ թևում մեր արվեստագետներն են, գրողներ, դերասաններ, երաժիշտներ, քանդակագործներ: Կենտրոնում մեր երիտասարդ աղջիկներն ու տղաներն են, ովքեր սեփական երկրում սեփական կառավարության ստերի հերքման և ճշմարտության պաշտպանության են լծված»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: