Շատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն Մելիքյան
Ես վստահ եմ, որ շատերին, նաև նրանց, ովքեր այս հրապարակում չեն, հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ, հրապարակում հայտարարեց Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը:
«Մեզ սպառնում են պատերազմով՝ ասելով, որ էն անօրինական քայլերը, որն անում են, այլընտրանքը պատերազմն է: Ես այստեղ եմ, որպեսզի հայտարարեմ, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-հավելեց նա՝ ներկայացնելով խորհրդի կողմից առաջարկվող փաստաթուղթը, որով ցույց են տալու, թե ինչ է տեղի ունենալու, եթե այս գործընթացը չկասեցվի: