Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Ռուսաստանում ցրտահարության հետեւանքով ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին՝ 2023թ.-ի օգոստոսից ի վեր, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ցորենի բորսայական գներն ավելացել են ավելի քան 3%-ով։ Վերլուծաբանները թանկացումը կապում են եղանակային պայմանների հետ և կանխատեսում են հացահատիկային մշակաբույսերի ինքնարժեքի հետագա աճ։
Չիկագոյի ապրանքային բորսայում ցուցանիշն աճել է մինչև 6,6 դոլար՝ մեկ բուշելի դիմաց։ Պարբերականը նշում է, որ ձախողման ռիսկերն անհանգստացնում են վաճառողներին։