Երիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ Ուղիղ
Մատենադարանի դիմացից մեկնարկել է երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 18:30 կմեկնարկի Հանուն Հայրենիքի համազգային հանրահավաքը:
Երիտասարդների երթը մեկնարկեց Տերունական աղոթքով: Երթի ընթացքում երիտասարդները բարձրախոսով կոչ արեցին քաղաքացիներին միանալ իրենց եւ պայքարել հայրենիքի համար: Նրանք երթի ընթացքում վանկարկում են` «Հայ, հայրենիք, Հայաստան եւ Աստված»:
Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այսօր կարեւոր ուղերձներ են հնչելու հանրահավաքի ընթացքում: