Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել 2024 թվականի սամբոյի Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Պատանիների սամբոյի Եվրոպայի առաջնությունում 53 կգ քաշային կարգում Նարեկ Սիմոնյանը, հաղթելով հյուսիսմակեդանացի և ադրբեջանցի մարզիկներին, մտավ եզրափակիչ։
Եզրափակչում Նարեկը կմրցի Ուկրաինայի ներկայացուցչի հետ։
Մելինե Առաքելյանը 47 կգ քաշային կարգում 9։0 հաշվով հաղթեց ռումինուհի մրցակցին, 9։1՝ բուլղարուհուն և դուրս եկավ եզրափակիչ։
88 կգ քաշային կարգում Սեյրան Սարուխանյանը նույնպես հասավ եզրափակիչ։ Նա հաղթեց մոլդավացի, լատվիացի և սերբ մարզիկների։