Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լեռներում
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի խոսնակ և փոխկանցլեր Անդրե Սիմոնացին մահացել է 55 տարեկանում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդվում է երկրի կառավարական պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաղորդարության համաձայն՝ Սիմոնացին մայիսի 10-ին լեռներում արշավի ժամանակ կորցրել է գիտակցությունը, այնուհետև մահացել: Նա ուներ կին և երեք երեխա։
Սիմոնացին 2008 թվականի նոյեմբերին նշանակվել էր Շվեյցարիայի փոխկանցլեր և Դաշնային խորհրդի խոսնակ, մասնակցել է կառավարության նիստերին, արձանագրություններ է վարել և զբաղվել հաղորդակցությունների հարցերով, ղեկավարել է մի քանի գերատեսչություն և նախագահական ծառայությունը։