Թբիլիսիում բողոքի ակցիաները վերսկսվել են
Թբիլիսիի կենտրոնական հատվածում մի քանի երթ է տեղի ունենում։
Ակցիաները նվիրված են Եվրոպայի օրվան և ընդդեմ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի:
Հասարակական կազմակերպությունները ծրագրել են լայնածավալ բողոքի ակցիա՝ պահանջելով հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է այդ վիճահարույց նախագիծը։ Սպասվում է երրորդ ընթերցում։
Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ դա «ռուսական օրենք» է և խոստացել է վետո կիրառել դրա նկատմամբ։