Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ։
Հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Անի Մարտիրոսյանը (54 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։
Հիշեցնենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:
Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: