Զարեհ Սինանյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վենետիկում այցելել է ՀՀ պատվո հյուպատոսություն և հանդիպել հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր:
Այնուհետ առանձին հանդիպում է տեղի ունեցել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սիվազլյանի, Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի և Տրևիզոյի համայնքային ակտիվիստ Գայանե Սահակյանի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրականացվող կրթական, մշակութային, հայագիտական, հայկական շահերի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքները և նախաձեռնությունները: