Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ։
Նա այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում։
«Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում արդեն մեկ ամիս է գործում է նորակառույց մոդուլային մանկապարտեզը:
Այն նախատեսված է 144 երեխայի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 500 մլն դրամ»,-գրել է Փաշինյանը։