Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների հուլիսյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար, ինչը 0,09 դոլարով (0,11%) գերազանցում է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները՝ նշելով, որ WTI-ի հունիսյան ֆյուչերսները այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,19 դոլարով (0,24%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 79,45 դոլարի: