«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել. փաստաբան
«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը, որը բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ազատ է արձակվել։
Այդ մասին հայտնում է նրա պաշտպան Ալեքսանդ Կոչուբաևը՝ նշելով, որ վերջինիս մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ առավոտյան Էջմիածնից 6 մարդ էր բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով:
Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ կապված նախապես հայտարարվել էր բողոքի ակցիա կազմակերպելու մասին։