Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Երևանի կայարանամերձ հրապարակից քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը: Հայտնում են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ այս պահին Երևանում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ։ Քաղաքացիները ինքնաբուխ փակում են մայրաքաղաքի տարբեր փողոցներ։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։