«Հոգեկան հիվանդ եք». ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջը
Ոստիկանության աշխատակիցը Թբիլիսյան խճուղում վիրավորեց փողոցը փակելու ակցիային մասնակցող տարեց կնոջը` նրան անվանելով «հոգեկան հիվանդ», հայտնում է News.am-ը։
«Հասկանում եմ` հոգեկանշեղում ունես, հանգստացի, գնացեք տուն»,-ասաց ոստիկանության աշխատակիցը`դիմելով կնոջը:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է նման բան ասում, որտեղից իմացավ, որ քաղաքացին որեւէ շեղում ունի, ոստիկանը պատասխանեց, որ կարծիք է հայտնում` ելնելով կնոջ վարքից:
Նշենք, որ ոստիկանները, որոնք ակցիայի մասնակիցներից թվով ավելի շատ էին, բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին մի քանի րոպե փողոցը փակ պահած քաղաքացիներին: