Բիրտ ուժ չեք տեսել. կարմիբերետավորները բերման ենթարկեցին մայթին նստած ակցիայի մասնակցին
Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին «Սասունցի Դավիթ» կայարանի հատվածում մայթին նստած ակցիայի մասնակցին, փոխանցում է News.am-ը։
Հարցին թե, ինչո՞ւ են բերման ենթարկում մայթեզրին նստած քաղաքացիներին, կարմիրբերետավորները պատասխանեցին, որ նրանք ճանապարհ էին փակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել Սասունցի Դավթի կայարանի հատվածում անհնազանդության ակցիա իրականաոցնողներին: Վերջիններս փորձում էին սուրճ հյուրասիրել ոստիկաններին և քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում և մարզերում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու: