Դե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի՛․ կարմիրբերետավորը՝ ակցիա իրականացնող քաղաքացուն
Երևանում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները, քաղաքացիները ժամը 11-ից փակել են «Հաղթանակի» կամուրջը, նշվում է, որ ուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, փոխանցում է Tert.am-ը։
Ոստիկանները այդ ընթացքում բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում կանաց։
Իրավիճակը լարվեց այն ժամանակ, երբ ակցիայի մասնակից կանանցից մեկը վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցրեց ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկաններից մեկը, դիմելով կնոջն, ասաց․
«Կին ես, ամաչի գոնե, դու չես կարող մայր կոչվել, հոգեկան շեղում ունի պետք չի, բան մի արեք»։
Կարմիր բերետավորներից մեկն էլ՝ ակցիա իրականացնող տղամարդու՝ «կործանում եք» ասածին ի պատասխան՝ ասաց․
«Դե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի»։