Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում Գայի պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին
Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում Գայի պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Բագրատ Սրբազանի կոչով Երևանում մարզերում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ:
Քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Խորենացի փողոցը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու: