«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները բերման են ենթարկվել և պահվելու են մինչև Փաշինյանի այցի ավարտը
«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերան են ենթարկվել ոստիկանության բաժին: Այդ մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը։
«Ըստ մեզ հասած տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը:
Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները»: