Արգենտինայում 2 գնացք է բախվել․ 60 մարդ տուժել է
Արգենտինայի մայրաքաղաքում մարդատար գնացքի և բեռնատար գնացքի բախման հետևանքով տուժել է 60 մարդ։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Խորխե Մակրին։
40 րոպեում օգնություն է ցուցաբերվել 60 ուղևորի, 30 հոգու վիճակը գնահատվել է ծանր, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ, 2-ը՝ ուղղաթիռով։ Բախման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Միջադեպի պատճառները պարզվում են։ TN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բախման հետևանքով վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։