Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կհատկացնի։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ես պետքարտուղարին լիազորում եմ տրամադրել Ուկրաինային մինչև 400 միլիոն դոլարի աջակցություն պաշտպանության նախարարության ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական ուսուցման և կրթության համար», - ասված է Բայդենի կարգադրությունում, որի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ օգնության նոր փաթեթում կարող են ներառվել «Patriot» հրթիռներ ու «Bradley» զրահամեքենաներ։