Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ շրջան
Մայիսի 10-ին, Հռոմում (Իտալիա) ընթացող «Մասթերս» գրունտային մրցաշարում հանդիպել են Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շևչենկոն:
Հանդիպումն ավարտվել է աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովի՝ 6։4, 6։4 հաշվով հաղթանակոսվ:
Հանդիպումը տևել է 1 ժամ 41 րոպե։
Նշենք, որ անցյալ տարի Հռոմում կայացած Masters մրցաշարի հաղթողը ռուս Դանիիլ Մեդվեդևն էր։ Այս տարի նա պայքարը կսկսի մայիսի 11-ին կայանալիք երկրորդ շրջանի խաղով: