Օրենսդրական և սահմանադրական տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանի վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավորություն տեսնում եմ․ Արամ Վարդևանյան
Կարծում եմ, որ չափազանց տպավորիչ և ազդեցիկ կենսագրություն ունի Բագրատ Սրբազանը։
Այս մասին Հանրապետության հրապարակում 24 news-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Սրբազանն իսկապես կարողանում է մարդկանց համախմբել և փոխանցել հաշտության խորհուրդը, որը մեր հասարակությանն անհրաժեշտ է»,-ընգծեց նա։
Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին՝ արդյո՞ք հոգևորականը կարող է լինել ՀՀ վարչապետ, Վարդևանյանը պատասխանեց․
«Օրենսդրական և սահմանադրական տեսանկյունից հնարավորություն տեսնում եմ»,- նշեց նա։
Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխության մասին չէ, որ խոսք է գնում։