ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին՝ Վաշինգտոնում
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում, ասվում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ-ը կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում 2024 թվականի հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին։
Գագաթնաժողովը կղեկավարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ծրագրի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրությունում։