Վրաստանը հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կօգնի խուսափել հեղաշրջումից
Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունումը կօգնի խուսափել հեղաշրջումից։ Այս մասին ասել է «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության քարտուղար Թեմուր Պիպիան, հայտնում է Sputnik.Georgia գործակալությունը։
«Օրինագիծը ժամանակին և շատ տեղին է երկրի ինքնիշխանության ամրապնդման համար, եթե ընդունվի, այն կկանխի բռնի, հակասահմանադրական հեղաշրջումների համար արտասահմանից ապօրինի կերպով ձեռք բերված մեծ միջոցների հոսքը», – ասել է նա։
Նրա կարծիքով՝ երիտասարդությանը օգտագործում են արևմտամետ, ազատական և հակավրացական քաղաքական ուժերը, ինչպես նաև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ:
Մայիսի 10-ին հանրապետության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական մեծամասնության հանդիպումից հետո ասել է, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հաջորդ շաբաթ երրորդ և վերջնական ընթերցմամբ կքննարկեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։