Լուկաշենկոն պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պետին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հրամանագրով գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչին ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Գուլեւիչը տարիքի պատճառով զինվորական ծառայությունից պահեստազոր է տեղափոխվել՝ զինվորական համազգեստ եւ տարբերանշաններ կրելու իրավունքով։