Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ)
29-ամյա փոփ երգիչ Ջասթին Բիբերն ու կինը՝ 27-ամյա մոդել Հեյլի Բիբերը սպասում են իրենց առաջնեկին: Այս մասին մոդելը իր երկրպագուներին հայտնել է ինստագրամյան իր էջում լուսանկարներ հրապարակելով:
Երկրպագուներն, ի դեպ, վաղուց են սկսել կասկածել 27-ամյա մոդելին հղիության մեջ։ Դրա վրա ազդել են զույգի հանգստից արված նոր լուսանկարները, որոնցում աղջիկը կեցվածք է ընդունել սպիտակ ծավալուն զգեստով։ Եվ ի վերջո, ամեն ինչին գումարվելլ է այն փաստը, որ զույգը բացակայում էր Met Gala 2024-ին։
Ի դեպ, Ջասթին և Հեյլի Բիբերների նշանադրության մասին հայտնի դարձավ 2018 թվականի ամռանը։ Իսկ լուրերից մի քանի ամիս անց զույգը պաշտոնապես դարձավ ամուսին և կին։ Անցյալ աշնանը սիրահարները նշել են ամուսնության հինգերորդ տարեդարձը։